ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Մահմեդական տոները մարզիկների համար չեն կարող բարդություններ չստեղծել

Մահմեդական տոները մարզիկների համար  չեն կարող բարդություններ չստեղծել
15.06.2018 | 01:46

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը դիտելու համար Ռուսաստան են ժամանել մահմեդականություն դավանող յոթ երկրի երկրպագուներ: Նրանց հիմնական տոնը` ռամազանը, մոտենում է ավարտին, որին հաջորդում է ուրազա բայրամը: Ասել, թե այս երկրների մասնակցության առումով Ռուսաստանն առանձնակի դժվարությունների առաջ է կանգնում, այնքան էլ այդպես չէ, քանզի այն մուսուլմանական ծագում ունեցող բազմամիլիոնանոց պետություն է, որտեղ կրոնական այս դավանաբանությունն ունեցողների համար ապրելու, սննդակարգի, կենցաղավարության շատ հարցեր իրենց լուծումը գտել են: Ի միջի այլոց, ժամանածներից հատկապես նրանց բախտն է բերել, ովքեր միանգամից ժամանել են Կազան` ի սկզբանե, փաստորեն, հայտնվելով իրենց հարազատ միջավայրում: Ինչ վերաբերում է մյուս վայրերին (առաջնությունն անցկացվում է տասնմեկ քաղաքներում), այստեղ ամեն ինչ արվում է մահմեդական բնակչության քիմքին ծանոթ կերակրատեսակներով ապահովելու համար, հնարավորինս նվազագույնի են հասցված խոզի մսից պատրաստված մթերքները:


Հաշվի է առնված նաև նամազներին մասնակցելու համար նպաստավոր պայմանների ստեղծումը: Դեսպանատները գրեթե անհնարինն են արել հավատացյալ ժողովրդին նամազի համար անհրաժեշտ գորգերով, Ղուրանով ապահովելու համար: Ինչ վերաբերում է կեցության վայրերին, հյուրանոցների գները աստղաբաշխական են դարձել, շատերի գրպանին ծանրորեն խփող: Դրա համար էլ նրանց մի մասը խնդիրը վաղօրոք է հոգացել` օգտվելով Ռուսաստանում ապրող ու սովորող հայրենակիցների ծառայություններից: Իհարկե, բնակության հետ կապված խնդիրներ չունի Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամեդ իբն Սալման ալ Սաուդը, որն իր հետ ժամանածների համար Կրեմլի մոտ գտնվող Ritz Carlton հյուրանոցի ամբողջ հարկ է ամրագրել:


Եվ այնուամենայնիվ, մահմեդական տոները գոնե մարզիկների համար չեն կարող բարդություններ չստեղծել: Չպիտի մոռանալ, որ մարզիկների ֆիզիկական բեռնվածությունը չի կարող համատեղելի լինել սահմանափակվող սննդակարգի հետ` որքան էլ հետևեն բացատրություններ, թե օրգանիզմի նորմալ գործունեության համար պահանջվող կալորիաների պաշարը լրացվում է փոխարինող մթերքներով: Դա այնքան էլ այդպես չէ: Զորօրինակ, շատերը կարծում են, որ «Լիվերպուլի» ու Եգիպտոսի ազգային հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահի վնասվածքը շատ բաներով պայմանավորված էր ռամադանի տոների ժամանակ մարզիկի ունեցած սահմանափակումներով, թեպետ սրանց կողքին կան և այնպիսիները, ովքեր Սալահի ստացած վնասվածքը բացատրում են սահմանափակումներին չհետևելու համար Ալլահի կողմից ֆուտբոլիստին հասցված պատժով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2980

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ